Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Իսպանական առաջնությունն ուժեղագույնն է Եվրոպայում»

«Իսպանական առաջնությունն ուժեղագույնն է Եվրոպայում»
18.05.2018 | 12:52

Անգլիայի ընտրանու և «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Աթլետիկո»-«Մարսել» եզրափակիչ խաղից հետո նշել է, որ ներկա դրությամբ իսպանական առաջնությունն ուժեղագույնն է Եվրոպայում: «Աթլետիկոն» հեշտությամբ հաղթեց: Իսպանական թիմերը եվրագավաթների վերջին տասնութ եզրափակչից հաղթել են տասներկուսում: Դժվար է վիճել այն բանի հետ, որ Լալիգան ուժեղագույնն է Եվրոպայում»,- գրել է անգլիացին իր թվիթերյան էջում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ